Իսպանիան կրկին փակում է քաղաքները

Աշխարհ 07.08.2020   16:42   133

Իսպանիայում քաղաքները կրկին փակվում են:

33 000 հազարանոց Արանդա դե Դուերոյի իշխանություններն այլ ուղի չեն տեսնում վարակի տարածումը կանխելու համար, քան խիստ կարանտինն է: Անցած օրվա ընթացքում այստեղ գրանցվել է հիվանդության 230 դեպք: Այս մասին գրում է Euronews-ը։

«Վարակման դեպքերի մեծ մասը ընտանեկան շրջապատում է», - ասել է համայնքի կառավարության խոսնակ Ռոբերտո Սաիսը։

Կառավարության ծրագրով Արանդա դե Դուերոն փակվելու է օգոստոսի 7-ից մինչև համաճարակային իրավիճակի բարելավումը։

Քաղաքից դուրս գալ կարելի է միայն աշխատանքի ու բժիշկի մեկնելիս։
 



 Պիտակներ
         Իսպանիա


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb