Իսպանիան կչեղարկի զբոսաշրջիկների համար սահմանված կարանտինային արգելքը

Աշխարհ 26.05.2020   18:38   293

ՏԱՍՍ-ի հաղորդմամբ՝ Իսպանիայի կառավարությունը որոշել է հրաժարվել զբոսաշրջիկների համար Իսպանիա մուտք գործելիս երկշաբաթյա կարանտին սահմանելու պրակտիկայից։ ։ 

Որոշումը կայացվել էր նախօրեին նախարարների հանդիպման ժամանակ։ Այն կսկսի գործել հուլիսի 1-ից։

Նշենք, որ ներկայումս արտասահմանյան տուրիստների համար Իսպանիայի սահմանները դեռեւս փակ են։

Հիշեցնենք, որ մայիսի 23-ին Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչեսը հայտարարել է, որ հուլիսից տուրիստական հոսքը Իսպանիա վերստին կթույլատրվի եւ իշխանությունները կանեն ամեն հնարավորը, որպեսզի անհրաժեշտ անվտանգությունը ապահովվի։



 Պիտակներ
         Իսպանիա


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb