Իսպանիան 6-րդ անգամ երկարաձգել է արտակարգ դրության ռեժիմը

Աշխարհ 04.06.2020   17:32   215

Կորոնավիրուսի տարածման պատճառով Իսպանիայի խորհրդարանը երկրում 6-րդ անգամ երկարաձգել է արտակարգ դրության ռեժիմը: Այն կգործի մինչև հունիսի 21-ը: Այս մասին հայտնել է Reuters լրատվական գործակալությունը:

Երկրի վարչապետ Պեդրո Սանչեսը, ավելի վաղ դիմելով խորհրդարանին, ասել էր, որ նշված ժամկետից հետո կառավարությունն այլևս չի սահմանափակի քաղաքացիների տեղաշարժը: Սանչեսը տեղական իշխանություններին հայտնել էր, որ սա կլինի սահմանափակումների վերջին երկարաձգումը, քանի որ երկրում մեծապես նվազել են կորոնավիրուսով վարակման դեպքերը:

Կառավարության ղեկավարը նաև հայտարարել էր, որ հունիսի 8-ից սկսած՝ մեղմացումների երրորդ փուլում, կառավարությունը կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակի վերահսկողությունը կփոխանցի տեղական իշխանություններին:

Իսպանիան կորոնավիրուսից ամենաշատը տուժած եվրոպական երկրներից մեկն է, որտեղ վարակվել է ավելի քան 286 հազար մարդ: 



 Պիտակներ
         Իսպանիա


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb