Իշխան Զաքարյանը՝ իշխանությունների հետ հարաբերությունների մասին

Իրադարձային 13.08.2019   13:20   64
  • »»» Աջակցեք անկախ լրատվամիջոցների կայացմանը

    Աջակցեք մեզ՝ փոխանցում կատարելով հատևյալ հաշվեհամարներից Ձեզ համար տարբերակով.

    InecoBank 2050032180751001 ARMEN GEVORGYAN PE

    Mobi Dram  110190189022

    Idram  ID952381517 Web Money  R397182815590, Scrill  109516795

    Հետհեղափոխական Հայաստանում անկախ լրատվիմիջոցներ չլինելու պատճառը հովանավորներ չունենալն է։ Անկախ են այն լրատվամիջոցները, որոնք գործում են ինքնաֆինանսավորմամբ։ Միմիայն ընթերցողից կախում ունենալու և միմիայն հանուն ընթերցողի աշխատելու նպատակով առաջարկում ենք հանգանակությունների միջոցով աջակցել անկախ լրատվամիջոցների կայացմանը։

    Եթե իսկապես ցանկություն ունեցաք աջակցել կայքին, մի զսպեսք այդ ցանկությունը։

Համահայկական 7-րդ ամառային խաղերի մասնակիցներն այսօր այցելեցին Ծիծեռնակաբերդի հուշահամալիր՝ հարգանքի տուրք մատուցելու անմեղ զոհերի հիշատակին։

Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի նախագահ Իշխան Զաքարյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ Համահայկական խաղերին մասնակցում են Ցեղասպանությունը վերապրած մարդկանց սերունդները:

«Նրանք պետք է ամեն ինչ տեսնեն, լինեն նաև Ցեղասպանության թանգարանում։ Գրքերում կարդալը մեկ այլ բան է, երբ թանգարան են այցելում և տեսնում իրական պատկերները, բոլորովին այլ տպավորություն են ստանում»,- նշեց Զաքարյանը։

Անդրադառնալով հարցին, թե ինչպե՞ս եղավ, որ կրկին վերընտրվեց Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի նախագահ և ներկայիս իշխանությունների հետ ինչպե՞ս է աշխատում, Իշխան Զաքարյանը պատասխանեց, որ իշխանությունների հետ շատ լավ համագործակցում է։

«Չեմ կարծում, որ այդ հարցն այստեղ տալը տեղին էր, մեկ ուրիշ անգամ լինի, ավելի մանրամասն կպատասխանեմ»,- ընդգծել է նա։


 Լուսանկարներ


 Պիտակներ
         Իշխան Զաքարյան


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon