Իշխան Սաղաթելյանը՝ Նիկոլ Փաշինյանի հայտարարության մասին

Քաղաքական 06.06.2019   13:59   205
  • »»» Աջակցեք անկախ լրատվամիջոցների կայացմանը

    Աջակցեք մեզ՝ փոխանցում կատարելով հատևյալ հաշվեհամարներից Ձեզ համար տարբերակով.

    InecoBank 2050032180751001 ARMEN GEVORGYAN PE

    Mobi Dram  110190189022

    Idram  ID952381517 Web Money  R397182815590, Scrill  109516795

    Հետհեղափոխական Հայաստանում անկախ լրատվիմիջոցներ չլինելու պատճառը հովանավորներ չունենալն է։ Անկախ են այն լրատվամիջոցները, որոնք գործում են ինքնաֆինանսավորմամբ։ Միմիայն ընթերցողից կախում ունենալու և միմիայն հանուն ընթերցողի աշխատելու նպատակով առաջարկում ենք հանգանակությունների միջոցով աջակցել անկախ լրատվամիջոցների կայացմանը։

    Եթե իսկապես ցանկություն ունեցաք աջակցել կայքին, մի զսպեսք այդ ցանկությունը։

«Մենք բռնությանը դեմ ենք և բռնություն քարոզողների դեմ ենք, և ակցիան դրան էր ուղղված։ Դա ընդամենը քաղաքական և քաղաքացիական ակցիա էր, որը դեմ էր բռնությանը։ Մենք միշտ էլ դատապարտել ենք բռնությունը, միայն վերջին մեկ ամսվա ընթացքում նմանատիպ երեք հայտարարություն ենք արել։ Բայց երբ իշխանությունը քայլեր չի ձեռնարկում բռնություն քարոզողների նկատմամբ՝ երկրում ստեղծվում է նման լարվածություն»,-168.am-ի հետ զրույցում ասաց ՀՅԴ Գերագույն Մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը՝ անդրադառնալով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը՝ կապված ՀԱԿ ակտիվիստի հետ տեղի ունեցած միջադեպին։

Իշխան Սաղաթելյանը չցանկացավ պատասխանել Փաշինյանի կողմից հնչեցրած մեղադրանքին, թե ազգային արժեքների համար մարդ են ծեծում այն ուժերը, որոնք 25-30 տարի երկիրը թալանել են։

Հարցին՝ ինչպես վարչապետն է ասել՝ գուցե այդ ակցիան իրականացնելիս Դաշնակցությունն իշխանությունների բարեկրթությունը շփոթե՞լ է թուլության հետ, Ի. Սաղաթելյանը պատասխանեց՝ իշխանությունը պետք է սովորի ընդդիմության հետ խոսելու ձևը, քանի որ այդ ոճով ընդդիմության հետ չեն խոսում։


 Լուսանկարներ


 Պիտակներ
         ՀՅԴ


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon