Իշխան Սաղաթելյան․ «Մեր հանրությունն այսօր ուզում է տեսարաններ»

Քաղաքական 30.04.2019   16:33   279
  • »»» Աջակցեք անկախ լրատվամիջոցների կայացմանը

    Աջակցեք մեզ՝ փոխանցում կատարելով հատևյալ հաշվեհամարներից Ձեզ համար տարբերակով.

    InecoBank 2050032180751001 ARMEN GEVORGYAN PE

    Mobi Dram  110190189022

    Idram  ID952381517 Web Money  R397182815590, Scrill  109516795

    Հետհեղափոխական Հայաստանում անկախ լրատվիմիջոցներ չլինելու պատճառը հովանավորներ չունենալն է։ Անկախ են այն լրատվամիջոցները, որոնք գործում են ինքնաֆինանսավորմամբ։ Միմիայն ընթերցողից կախում ունենալու և միմիայն հանուն ընթերցողի աշխատելու նպատակով առաջարկում ենք հանգանակությունների միջոցով աջակցել անկախ լրատվամիջոցների կայացմանը։

    Եթե իսկապես ցանկություն ունեցաք աջակցել կայքին, մի զսպեսք այդ ցանկությունը։

Օրերս «Հայկական ժամանակին» տված հարցազրույցում ԱԺ փոխնախագահ Լենա Նազարյանը, անդրադառնալով ՍԴ-ի որոշմանը, որով հակասահմանադրական էր  ճանաչվել ԱԺ արձակման գործընթացը, և ՀՅԴ-ական գործիչների մեկնաբանությանը, թե իշխանությունը փորձել է ազդել առաջնային մանդատ ունեցող պատգամավորների կողմից որոշումների կայացման գործընթացի վրա, ասելու էր, թե դաշնակցականները «գուցե ընտրություններում պարտվելու պատճառո՞վ են ճնշված»:

Այսօրվա ասուլիսին ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանն արձագանքել է ԱԺ փոխխոսնակին. «Պատահականորեն պաշտոնների հասած քաղաքական գործիչների մեկնաբանությունները չեմ ուզում մեկնաբանել, ընդամենը տիկին Նազարյանին խորհուրդ կտամ` իրեն վեր չդասի ՍԴ-ի որոշումներից, կասկածի տակ չդնի երկրի բարձրագույն դատական համակարգի որոշումները, որը երկրի տարբեր ներկայացուցիչների մոտ սովորություն է»:

Հարցին՝ չկա՞ մտավախություն, որ, խորհրդարանում չհայտնվելով, Դաշնակցությունը կկորցնի դիրքերը, նա պատասխանեց, որ անցած չորս ամիսների իրենց գործունեությունը, բնավ, դա չի հուշում: «Դժբախտաբար, այսօր մեր երկրում շատերը, և, ցավոք, հանրության մեծամասնությունը պատրաստ չեն լսել վերլուծական, փաստավորված և հիմնավորված միտք: Մեր հանրությունն այսօր ուզում է տեսարաններ, իսկ տեսարան իշխանությունն ապահովում է` որքան ուզեք: Մենք ամեն ինչ անելու ենք, որ հաջորդ իշխանությունը ձևավորվի Դաշնակցության առանցքի շուրջ»,- ասել է Իշխան Սաղաթելյանը:


 Լուսանկարներ


 Պիտակներ
         ՀՅԴ


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon