Իռլանդիայում կարապը սպանել է շանը

Աշխարհ 03.07.2020   22:30   708

Իռլանդիայում կարապը սպանել է շանը: Ինչպես հայտնում է The Irish Times-ը, Դուբլինի Բուշ այգում շունը մտել է ջուրը, որում կարապներ են եղել:

Կարապներից մեկը նկատել է շանն ու լողացել նրա ուղղությամբ:

«Մենք սկսեցինք բղավել կարապին շեղելու համար, սակայն նա մոտիկացավ շանը, մի քանի անգամ հարվածեց, և շունը խեղդվեց»,- ասել է կարապներին կերակրող տղամարդը:

Շան տերը, ականատեսների պատմածով, շփոթված էր:



 Պիտակներ
         կարապ


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb