Իռլանդիան հավանություն է տվել Pfizer-ի պատվաստանյութին
Իռլանդիայի իշխանությունները հաստատել են Pfizer / BioNTech ընկերության՝ կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի կիրառումը, Twitter- ում գրել է Առողջապահության նախարար Սթիվեն Դոնելին:
«Ուրախ եմ տեղեկացնել, որ ես … հրամանագիր եմ ստորագրել Իռլանդիայում Pfizer պատվաստանյութի օգտագործումը թույլատրելու մասին», – ասվում է հաղորդագրության մեջ:
Նշվում է, որ առաջին մատակարարումները կսկսվեն դեկտեմբերի 26-ին, պատվաստումները՝ դեկտեմբերի 30-ին:
Իռլանդիայում կորոնավիրուսով վարակվել է 83 073 մարդ, 23,364-ը ապաքինվել են, 2,192 մարդ մահացել է:
Պիտակներ
Նմանատիպ նյութեր