Իրազեկում՝ դեղատնային գործունեությամբ զբաղվողներին և սպառողներին

Իրազեկիչ 01.04.2021   10:31   58

ՀՀ առողջապահության նախարարության «Ակադեմիկոս Էմիլ Գաբրիելյանի անվան դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոն» ՓԲ ընկերության կողմից Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմին հասցեագրված գրությամբ ներկայացված եզրակացության համաձայն՝ Գերմանիայի դեղերի ոլորտը կարգավորող կառույցից ստացվել են տվյալներ այն մասին, որ Հայաստանում հիվանդի կողմից ձեռք բերված

☑️ «Oxaliplatin AqVida լուծույթ ներարկաման 100մգ, 5 մգ/մլ» և

☑️ «Oxaliplatin AqVida լուծույթ ներարկաման 50 մգ, 5մգ/մլ» (արտադրող AqVida GmbH, Kaiser-Wilhelm-Str. 89 20355 Hamburg, Deutschland) դեղերի

☑️ AGl9O3O2 (AG1903, պիտանիության ժամկետ’ 03.2023) և

☑️ AFl90402 (AF1904, պիտանիության ժամկետ’ 11.2023) սերիաները կեղծ են։

«Oxaliplatin AqVida» դեղը ՀՀ-ում գրանցված չէ, իսկ նշված սերիաների վերաբերյալ տվյալները բացակայում են Փորձագիտական կենտրոնի ներմուծման փորձաքննություն անցած դեղերի բազայում։

Արտադրողի կողմից արտադրվող դեղերի նմուշների հետ հիմնական տարբերությունները հետևյալն են.

• Բնօրինակի սրվակը անգույն թափանցիկ է, իսկ կեղծը՝ մուգ,

• Բնօրինակի կափարիչը սպիտակ է, իսկ կեղծինը՝ կապույտ,

• Սերիայի համարն ու պիտանիության ժամկետը բնօրինակի դեպքում տպագրված է կափարիչին, իսկ կեղծի կափարիչի վրա բացակայում է որևէ նշագրում։

ՀՀ-ում «Oxaliplatin» դեղի գրանցված նմուշներին կարելի է ծանոթանալ «Ակադեմիկոս Էմիլ Գաբրիելյանի անվան դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոն» ՓԲ ընկերության պաշտոնական կայքում։


 Պիտակներ



 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb