«Իրավունք». Արմավիրի ավտոկայարանի մի մասը տվել է Ռուստամ Գասպարյանին

Մամուլ 31.07.2019   08:51   212
  • »»» Աջակցեք անկախ լրատվամիջոցների կայացմանը

    Աջակցեք մեզ՝ փոխանցում կատարելով հատևյալ հաշվեհամարներից Ձեզ համար տարբերակով.

    InecoBank 2050032180751001 ARMEN GEVORGYAN PE

    Mobi Dram  110190189022

    Idram  ID952381517 Web Money  R397182815590, Scrill  109516795

    Հետհեղափոխական Հայաստանում անկախ լրատվիմիջոցներ չլինելու պատճառը հովանավորներ չունենալն է։ Անկախ են այն լրատվամիջոցները, որոնք գործում են ինքնաֆինանսավորմամբ։ Միմիայն ընթերցողից կախում ունենալու և միմիայն հանուն ընթերցողի աշխատելու նպատակով առաջարկում ենք հանգանակությունների միջոցով աջակցել անկախ լրատվամիջոցների կայացմանը։

    Եթե իսկապես ցանկություն ունեցաք աջակցել կայքին, մի զսպեսք այդ ցանկությունը։

Իրավունք» թերթը գրում է.

«Իրավունքի» հավաստի տեղեկությունների համաձայն, «Հայավտոկայարան ՓԲԸ»–ի տնօրինությունը ընդամենը մի քանի օր առաջ 300 հազար դրամ վարձավճարի դիմաց Արմավիրի ավտոկայարանի տարածքի մի զգալի մաս հատկացրել է ԱԺ նախկին պատգամավոր Ռուստամ Գասպարյանին այն շահագործելու նպատակով։

Որքանո՞վ են հավաստի այս տեղեկությունները, և եթե իրականում այդպես է, ապա ի՞նչ հիմունքներով է այն տրվել նախկին պատգամավորին, ի՞նչ բիզնես է փորձում ավտոկայանում հիմնել նախկին պատգամավորը։ Հարցերի պատասխանը փորձեցինք ստանալ «Հայավտոկայարան ՓԲԸ»–ի տնօրեն Աշոտ Մնացականյանից, ով, ըստ էության, չհերքեց լուրը, նկատելով. «Ներդրումային ծրագիր է ներկայացվել և ես գիտեմ, որ Գասպարյան է ազգանունը»։

 Իսկ ահա նախկին պատգամավորը, չգիտես ինչու, նյարդայնացավ մեր հարցից ասելով. «Այ քեզ բան, ինչի մի թեմա եք գտել մի կտոր տարածք ա, ինչի մի գրելու բան եք գտել..»։

Մի կտոր տարածք է, թե ինչ, հարցի մի կողմն է։ Իսկ մյուս կողմն այն է, որ այդ տարածքը մեր որոշ աղբյուրներ համարում են միանգամայն եկամտաբեր։ Վերջապես, պակաս կարեւոր հարցադրում չէ, թե պարոն Գասպարյանը կոնկրետ որ մրցույթում է նման հարմարավետ գնով շահել այդ տարածքի վարձակալությունը, թե՞ ոչ մի մրցույթ էլ չի եղել։

Ի դեպ, մեր որոշ աղբյուրներ ակնարկում են, որ պարոն Գասպարյանն ամենեւին էլ «օդից» չէ, որ ստացել է այդ բիզնեսը։ Հիշեցնենք, պարոն Գասպարյանը արցախյան ազատամարտի հայտնի ներկայացուցիչներից է։ Անցած տարի, Մանվել Գրիգորյանի պաշտոնանկությունից հետո, երբ խոսակցություններ կային, որ ԵԿՄ նախագահությունը կարող է ստանձնել Արամ Սարգսյանը, Գասպարյանը դրան կտրուկ դեմ գնացողներից մեկն էր։

Նա մինչեւ իսկ առիթ ունեցավ հայտարարել, թե այլեւս չի ուզում վերադառնալ ԵԿՄ, անգամ համագործակցել։ Միաժամանակ «Ազատամարտիկների դաշինքի» հետ միասին առաջարկում էր, որ ԵԿՄ-ն նախագահ չունենա, այլ լինի համակարգող խորհուրդ։ Չնայած դրան, Գասպարյանը, ով Սասուն Միքայելյանի մտերիմներից մեկի համարում ունի, ԵԿՄ ղեկավար կազմի առնչությամբ իր վերաբերմունքը կտրուկ փոխեց, երբ հայտնի դարձավ, որ ոչ թե Արամ Զավենիչը, այլ Սասունն է լինելու ԵԿՄ նախագահ։

Դրանից հետո Գասպարյանը նաեւ ընդգրկվեց ԵԿՄ վարչության կազմում եւ այսօր այդ կառույցի փաստացի ղեկավար կորիզի անդամներից մեկի համարում ունի։ Եվ այս պարագայում 300 հազար դրամով, այսինքն` մի միջին բնակարանի վարձավճարի չափով Արմավիրի ավտոկայանի զգալի մասին վարձակալ դառնալն արդեն ֆանտաստիկայի ժանրի տպավորություն չի՞ թողնում»։

Ամբողջական՝ թերթի այսօրվա համարում


 Լուսանկարներ


 Պիտակներ
         «Իրավունք»


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon