«Իրատես»․ «Որոշ կեղտեր արյան գնով պետք է սրբել»՝ հայտարարել է «կամանդույուշչին» իր թիմում

Մամուլ 19.07.2019   09:39   241
  • »»» Աջակցեք անկախ լրատվամիջոցների կայացմանը

    Աջակցեք մեզ՝ փոխանցում կատարելով հատևյալ հաշվեհամարներից Ձեզ համար տարբերակով.

    InecoBank 2050032180751001 ARMEN GEVORGYAN PE

    Mobi Dram  110190189022

    Idram  ID952381517 Web Money  R397182815590, Scrill  109516795

    Հետհեղափոխական Հայաստանում անկախ լրատվիմիջոցներ չլինելու պատճառը հովանավորներ չունենալն է։ Անկախ են այն լրատվամիջոցները, որոնք գործում են ինքնաֆինանսավորմամբ։ Միմիայն ընթերցողից կախում ունենալու և միմիայն հանուն ընթերցողի աշխատելու նպատակով առաջարկում ենք հանգանակությունների միջոցով աջակցել անկախ լրատվամիջոցների կայացմանը։

    Եթե իսկապես ցանկություն ունեցաք աջակցել կայքին, մի զսպեսք այդ ցանկությունը։

«Իրատես» թերթը գրում է.

«Ասում են, թե Արցախի նախկին նախագահ Արկադի Ղուկասյանի նկատմամբ մահափորձի կազմակերպիչ, ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանի շտաբում արշալույսները խաղաղ չեն. շտաբի ղեկավարները խոստում են տվել, որ 30 հազար ստորագրություն կհավաքեն, ինչի համար «կամանդույուշչին» փող չի խնայել (այս անգամ արտաքին հովանավորներից են գումարներ վերցվել. սոցցանցերում տեսանյութեր են պտտվում)։

Հավաքվել է ընդամենը 16 հազար ստորագրություն։ Ստորագրահավաքը ֆիասկո է գրանցել ոչ միայն մանիպուլյացիաների, այլև իրավական ընթացակարգերի առումով, որի վրա յուղ լցրեց հայաստանյան կողմը` ի դեմս ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանի:

«Իր արկածախնդիր խարակտերի համաձայն` «կամանդույուշչին» օրերս թիմում հայտարարել է` ամեն գնով հասնելու է իր նպատակին, որոշ կեղտեր արյան գնով պետք է սրբել»,- ասաց նրա շտաբին մոտ կանգնած մեր աղբյուրը:

Այս միտքը խոր տարակուսանք-կարկամում է առաջացրել թիմակիցների մեջ` մնալ նրա կողքի՞ն, թե՞ ճիշտ ժամանակին կողմնորոշվել` համապատասխան հետևանքներից խուսափելու համար»:

Ամբողջական՝ թերթի օրվա համարում


 Լուսանկարներ


 Պիտակներ
         «Իրատես»


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon