«Իրատես». Նոր ներկայացում է բեմադրվում Փաշինյանի թիկունքում

Մամուլ 08.11.2019   08:35   251
  • »»» Աջակցեք անկախ լրատվամիջոցների կայացմանը

    Աջակցեք մեզ՝ փոխանցում կատարելով հատևյալ հաշվեհամարներից Ձեզ համար տարբերակով.

    InecoBank 2050032180751001 ARMEN GEVORGYAN PE

    Mobi Dram  110190189022

    Idram  ID952381517 Web Money  R397182815590, Scrill  109516795

    Հետհեղափոխական Հայաստանում անկախ լրատվիմիջոցներ չլինելու պատճառը հովանավորներ չունենալն է։ Անկախ են այն լրատվամիջոցները, որոնք գործում են ինքնաֆինանսավորմամբ։ Միմիայն ընթերցողից կախում ունենալու և միմիայն հանուն ընթերցողի աշխատելու նպատակով առաջարկում ենք հանգանակությունների միջոցով աջակցել անկախ լրատվամիջոցների կայացմանը։

    Եթե իսկապես ցանկություն ունեցաք աջակցել կայքին, մի զսպեսք այդ ցանկությունը։

«Իրատես» թերթը գրում է.

«Մինչ Փաշինյանը զբաղված է ֆուտուրիստական ներկայացումների պաշտպանությամբ, նոր ներկայացում է բեմադրվում նրա թիկունքում, որին նա հազիվ թե կարողանա դիմակայել։ Որոշ աղբյուրների դիտարկմամբ` վերջին օրերին կտրուկ նվազել է Փաշինյանի վարկանիշը, ինչի մասին համապատասխան մարդիկ նրան տեղեկացրել են։

Ընդամենը մեկուկես տարի առաջ Սերժ Սարգսյանին իրականությունից կտրված լինելու մեջ մեղադրող Փաշինյանը, սակայն, այսօր չի ցանկանում ընդունել, որ իր նախկին վարկանիշը կտրուկ նվազում է, վիրտուալ հարթությունում եւս սկսում է տանուլ տալ։

Փաշինյանը գերադասում է իրավիճակը քննարկել միայն նեղ շրջանակում, որտեղ ոչ մեկը նրա «թանին թթու չի ասում»։ Ի դեպ, վերջին «լայվը» ոչ միայն մասնագետների եւ ուսանողների, այլեւ հանրության զգալի հատվածի շրջանում է բուռն քննադատությունների արժանացել։ Սա է պատճառը, որ առաջիկայում Փաշինյանը կամ նոր «ցնցող» թեմա կդնի շրջանառության մեջ կամ, ի վերջո, կձերբակալի Սերժ Սարգսյանին` կորցրած վարկանիշը վերադարձնելու հույսով»:

Ամբողջական՝ թերթի այսօրվա համարում


 Լուսանկարներ


 Պիտակներ
         «Իրատես»


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon