«Իրատես». Նախարարները կրակն են ընկել

Մամուլ 17.01.2020   09:13   425

«Իրատես» թերթը գրում է.

«Մինչ Փաշինյանը ֆեյսբուքյան էջում շտապում է չճշտված տեղեկություններ հաղորդել, հետո սրբագրում ու խմբագրում է՝ հիշելով նախկին աշխատանքը, գերատեսչություններն իրենց պատասխանատուներով ուզում են արդեն «կախվել»։ Հանրությանը վայրկյան իսկ առաջ իբր լավ լուր հաղորդելու մեծ մղումն անընդհատ անհեթեթ վիճակի մեջ է դնում ոլորտների պատասխանատուներին։

Մեր տեղեկություններով, նախարարները սկսել են զգուշանալ այս կամ այն թվային տվյալ, առաջընթացի մասին որևէ ցուցանիշ կառավարության ղեկավարին նախապես ներկայացնելուց, մտավախություն ունենալով, որ բանավոր ասված մոտավոր թվերը Փաշինյանը կարող է վերցնել ու անմիջապես հրապարակել սոցիալական ցանցում։ Իսկ երբ հաշվետվությունները, վիճակագրական տվյալները վերջնականապես ամփոփվում են, երբեմն ասվածից շեղումներ են լինում, ու նախարարները հայտնվում են երկու քարի արանքում։ Մի կողմից պիտի հանրությանը պարզաբանեն, թե ինչու վարչապետի ու նախարարի թվերը չեն «բռնում», մյուս կողմից էլ Փաշինյանին ստիպված պիտի երկար-բարակ բացատրեն, որ մոտավոր և կոնկրետ վիճակագրությունը տարբեր բաներ են, չկարողանալով նրա երեսին բացահայտ ասել՝ ու՞ր ես շտապում, ա՛յ մարդ։

Ի դեպ, կառավարության աղբյուրի տեղեկացմամբ, նախարարները շատ այլ հարցերում էլ հաճախ ստիպված են լինում տեղի տալ վարչապետի հրահանգներին, շատ լավ հասկանալով, որ նման վարքագիծը ոչ մի զարգացում չի ապահովելու համակարգին»:

Ամբողջական՝ թերթի այսօրվա համարում։



 Պիտակներ
         «Իրատես»


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon