«Իրատես». Մարուքյանի միջոցով փորձում են Փաշինյանին տապալել

Մամուլ 06.09.2019   09:21   177
  • »»» Աջակցեք անկախ լրատվամիջոցների կայացմանը

    Աջակցեք մեզ՝ փոխանցում կատարելով հատևյալ հաշվեհամարներից Ձեզ համար տարբերակով.

    InecoBank 2050032180751001 ARMEN GEVORGYAN PE

    Mobi Dram  110190189022

    Idram  ID952381517 Web Money  R397182815590, Scrill  109516795

    Հետհեղափոխական Հայաստանում անկախ լրատվիմիջոցներ չլինելու պատճառը հովանավորներ չունենալն է։ Անկախ են այն լրատվամիջոցները, որոնք գործում են ինքնաֆինանսավորմամբ։ Միմիայն ընթերցողից կախում ունենալու և միմիայն հանուն ընթերցողի աշխատելու նպատակով առաջարկում ենք հանգանակությունների միջոցով աջակցել անկախ լրատվամիջոցների կայացմանը։

    Եթե իսկապես ցանկություն ունեցաք աջակցել կայքին, մի զսպեսք այդ ցանկությունը։

«Դեռ ամիսներ առաջ մամուլը գրեց, թե Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանի ստեղծած քաղաքական ակումբում ովքեր են հավաքվում (Աղվան Վարդանյան, Ռուբեն Հակոբյան, Դավիթ Շահնազարյան, Անդրանիկ Թևանյան, Երվանդ Բոզոյան, Արփինե Հովհաննիսյան

Մեր տեղեկություններով՝ նրանց շարքերը համալրվել են նոր քաղաքական և հասարակական գործիչներով (Սպարտակ Սեյրանյան, Վահե Հովհաննիսյան, Հրանտ Բագրատյան, Խոսրով Հարությունյան)։ Այս քաղաքական թիմին ուշագրավ հանձնարարական է տրվել։

Մեզ հաջողվեց ճշտել, որ ակումբի յուրաքանչյուր անդամ ունի կոնկրետ հանձնարարական մեկ կուսակցության ղեկավարի և անդամների հետ մշտական բանակցություններ վարելու։ Այսպես ասած, բանագնաց-հանձնակատարը պետք է նրանց համախմբի մեկ գաղափարի շուրջ։

Մեր աղբյուրը տեղեկացրեց, որ խորհրդարանական ընդդիմության, մասնավորապես «Լուսավոր Հայաստան» կուսակցության հետ աշխատում է Ռուբեն Հակոբյանը, այսինքն՝ փորձում են Փաշինյանի երբեմնի թիմակից Էդմոն Մարուքյանի միջոցով տապալել Փաշինյանին։

Քանի որ այս քաղաքական ուժը ներկայացված է և խորհրդարանում, և Երևանի ավագանիում, նպատակ կա այդ երկու ուղղություններն էլ գործի դնել։ Հակոբյանը պարբերաբար հանդիպում է ԼՀԿ-ի հետ։

Ի դեպ, այս կուսակցության անդամներից մեկը նեղ շրջապատում գլուխ է գովել, թե ԼՀԿ-ն նախկին իշխանության ժամանակ էլ խնդիր չի ունեցել, ու եթե նրանք նորից վերադառնան, էլի խնդիր չեն ունենալու»»,-գրում է թերթը:

Ամբողջական՝ թերթի օրվա համարում


 Լուսանկարներ


 Պիտակներ
         «Իրատես»


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon