«Իրատես»․ Հայկ Մարությանը հրաժարական կտա

Մամուլ 10.09.2019   09:12   142
  • »»» Աջակցեք անկախ լրատվամիջոցների կայացմանը

    Աջակցեք մեզ՝ փոխանցում կատարելով հատևյալ հաշվեհամարներից Ձեզ համար տարբերակով.

    InecoBank 2050032180751001 ARMEN GEVORGYAN PE

    Mobi Dram  110190189022

    Idram  ID952381517 Web Money  R397182815590, Scrill  109516795

    Հետհեղափոխական Հայաստանում անկախ լրատվիմիջոցներ չլինելու պատճառը հովանավորներ չունենալն է։ Անկախ են այն լրատվամիջոցները, որոնք գործում են ինքնաֆինանսավորմամբ։ Միմիայն ընթերցողից կախում ունենալու և միմիայն հանուն ընթերցողի աշխատելու նպատակով առաջարկում ենք հանգանակությունների միջոցով աջակցել անկախ լրատվամիջոցների կայացմանը։

    Եթե իսկապես ցանկություն ունեցաք աջակցել կայքին, մի զսպեսք այդ ցանկությունը։

«Իրատես» թերթը գրում է.

«Ասում են, թե Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի համար այս աշունը կլինի վերջինը, նա հրաժարական կտա, հրաժարականը Նիկոլ Փաշինյանն ստիպված կլինի ընդունել («Կարգին Հայկոն» երկու անգամ արդեն հրաժարական է ներկայացրել, Նիկոլը չի ըն­դունել):

Քաղաքային տնտեսության, տրանսպորտի ու աղբահանության անմխի­թար վիճակն այլ ելք չի թողել Փաշինյանին՝ դառնալով նրա վարկանիշի անկման լուրջ պատճառներից մեկը: Սցենարը, ասում են, կզարգանա հետևյալ կերպ. Երևանի ավա­գանին երկու անգամ չի կարողանա քաղա­քապետ ընտրել իր կազմից, որովհետև եղածների մեջ չկա տնտեսության կազմա­կերպիչ, ապա «Իմ քայլը» ներսից կքանդվի (շատերը «կզբաղվեն» այդ գործով), Փաշին­յանն էլ այլևս չունի այն հեղինակությունը, որ քաղաքապետ դարձնի հերթական «պո­լի փետ» թեկնածուին:

Ելքը կլինի մեկը՝ քա­ղաքապետի նոր ընտրություններ, որոնք հաղթական ավարտ չեն ունենա «Իմ քայլի» համար, որովհետև Փաշինյանի վարկանիշն այդ ժամանակ, Երևանի ավագանու ընդդի­մադիր աղբյուրների համոզմամբ, արդեն քսան տոկոս էլ չի լինի»։

Ամբողջական՝ թերթի օրվա համարում


 Լուսանկարներ


 Պիտակներ
         «Իրատես»


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon