«Իրատես». Հայհոյելու նոր սեզոնը մեկնարկել է

Մամուլ 14.01.2020   09:04   222
  • »»» Աջակցեք անկախ լրատվամիջոցների կայացմանը

    Աջակցեք մեզ՝ փոխանցում կատարելով հատևյալ հաշվեհամարներից Ձեզ համար տարբերակով.

    InecoBank 2050032180751001 ARMEN GEVORGYAN PE

    Mobi Dram  110190189022

    Idram  ID952381517 Web Money  R397182815590, Scrill  109516795

    Հետհեղափոխական Հայաստանում անկախ լրատվիմիջոցներ չլինելու պատճառը հովանավորներ չունենալն է։ Անկախ են այն լրատվամիջոցները, որոնք գործում են ինքնաֆինանսավորմամբ։ Միմիայն ընթերցողից կախում ունենալու և միմիայն հանուն ընթերցողի աշխատելու նպատակով առաջարկում ենք հանգանակությունների միջոցով աջակցել անկախ լրատվամիջոցների կայացմանը։

    Եթե իսկապես ցանկություն ունեցաք աջակցել կայքին, մի զսպեսք այդ ցանկությունը։

«Իրատես» թերթը գրում է.

«Նիկոլ Փաշինյանի մամուլի խոսնակ Վլադիմիր Կարապետյանի հրաժարականն էլ ավելի է սրել կառավարության կուլիսներում տիրող իրավիճակը: Մեր տեղեկություններով, բոլորին հրահանգվել է կազմ-պատրաստ լինել ու սոցիալական հարթակում չխնայել ոչ մեկին, լրջորեն զբաղվել վարչապետի օր օրի նվազող վարկանիշի պահպանման հարցով: Այլապես դա կարժենա անգամ աշխատանքից հեռացում:

Կեղծ և իրական օգտատերերը պետք է սկսեն վարչապետի քայլերը փառաբանել, բայց ամենակարևորը` բոլոր հնարավոր ձևերով չեզոքացնել ընդդիմախոսներին, նրանց սևացնել, հիշեցնել, թե ով էին մինչև հեղափոխությունը: Այս ամենը սկսել է կառավարության աշխատակիցներին հունից հանել, քանի որ նրանց պարտադրում են համալրել «ֆեյքերի ֆաբրիկան» և դառնալ վահան Փաշինյանի ու ընդդիմադիրների միջև: Ոմանք հակադիր ճամբարներում ունեն ընկերներ, ծանոթներ ու չեն ցանկանում սոցիալական հարթակում դառնալ վարչապետի քարոզչական խամաճիկը»:

Ամբողջական՝ թերթի այսօրվա համարում



 Պիտակներ
         «Իրատես»


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon