«Իրատես»․ ԲՀԿ-ն «Լուսավոր Հայաստանին» 10 ստորագրություն չի տա

Մամուլ 12.02.2020   09:30   734

«Իրատես» թերթը գրում է.

«Փետրվարի 5-ին նշանակված սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի չեղարկումը, որը, ըստ էության, Հրայր Թովմասյանին ու ևս հինգ դատավորի պաշտոնանկ անելու քվեարկություն է, ՍԴ-ն կարող է վիճարկել միայն մեկ պարագայում, եթե պատգամավորների ընդհանուր թվի 1/5-ը, այսինքն՝ 27 պատգամավոր, ստորագրությամբ դիմեն ՍԴ-ին:

«Իրատեսը» խորհրդարանական ընդդիմադիր երկու խմբակցութուններից հետաքրքրվեց՝ պատրաստվու՞մ են նման գործընթաց սկսելու:

«Լուսավոր Հայաստան» խմբակցությունը չունի բավարար քանակի մանդատ, բայց նման մտադրություն ունենք,- ասաց ԼՀԿ-ական զրուցակիցս ու հավելեց,- Մեր ունեցած-չունեցածը 17 մանդատ է, հետևաբար 10 մանդատ էլ «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունից է անհրաժեշտ»:

«Բարգավաճ Հայաստան» խմբակցությունից, որ հանրաքվե անցկացնելու նախագծի քեարկությանը չի մասնակցել, այսինքն՝ չեզոք դիրք է ընդունել, մեր հարցին չպատասխանեցին:

Մեր տեղեկություններմվ՝ ԲՀԿ-ականների չեզոքությունը նաև այս հարցում կպահպանվի: Նրանք անհրաժեշտ տասը ստորագրությունը չեն ապահովի, որ հանրաքվեն առանց ցնցումների անցնի»:

Ամբողջական՝ թերթի այսօրվա համարում:



 Պիտակներ
         «Իրատես»


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon