«Իրատես». Այս հանրաքվեն նաև «ապրոբացիայի» համար է

Մամուլ 14.02.2020   09:25   903

«Իրատես» թերթը գրում է.

«Որքան էլ Սահմանադրական հանրաքվեն ծառայում է Հրայր Թովմասյանից և ՍԴ-ի գործող կազմից ազատվելու իդեա-ֆիքսին` այս օրերին սպասվող Վենետիկի հանձնաժողովի, ապա և մարտի կեսերին ՄԻԵԴ-ի կարծիքներն ու որոշումները` երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի մասով կանխելուն, այնուհանդերձ, պնդում կա նաև, որ օրվա իշխող Փաշինյանին «վիզ» պետք էր մյունխենյան հանդիպմանը` Ալիևի հետ, ներկայանալ այդ հանրաքվեով։

Քանզի փորձագետներն առաջին հերթին անվտանգային և Ղարաբաղյան խնդրին առնչվող վտանգներ են տեսնում այդպես հապշտապ հանրաքվե կազմակերպելու հեռագնա քայլերում, և չեն բացառում, որ հանրաքվեն ինքնին կստանա բավարար «այո», սակայն մասնակցության անբավարարության պատճառով կհամարվի չընդունված, և կծառայի ոչ միայն ժամանակ շահելուն, այլև որպես ապացույց, որ Փաշինյանը, այո, ունի բարձր ռեյտինգ, բայց եթե Ղարաբաղին առնչվող հանրաքվեն նույնպես դրվի քվեարկության, չի ստանա բավարար ձայներ, որպես հարցի լուծման բանալի: Ասել է` այս հանրաքվեն նաև «ապրոբացիայի» համար է»:

Ամբողջական՝ թերթի այսօրվա համարում։



 Պիտակներ
         «Իրատես»


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon