«Իրատես». Արայիկ Հարությունյանը որոշել է նախկինների հետ այրել բոլոր կամուրջները

Մամուլ 12.11.2019   08:49   189
  • »»» Աջակցեք անկախ լրատվամիջոցների կայացմանը

    Աջակցեք մեզ՝ փոխանցում կատարելով հատևյալ հաշվեհամարներից Ձեզ համար տարբերակով.

    InecoBank 2050032180751001 ARMEN GEVORGYAN PE

    Mobi Dram  110190189022

    Idram  ID952381517 Web Money  R397182815590, Scrill  109516795

    Հետհեղափոխական Հայաստանում անկախ լրատվիմիջոցներ չլինելու պատճառը հովանավորներ չունենալն է։ Անկախ են այն լրատվամիջոցները, որոնք գործում են ինքնաֆինանսավորմամբ։ Միմիայն ընթերցողից կախում ունենալու և միմիայն հանուն ընթերցողի աշխատելու նպատակով առաջարկում ենք հանգանակությունների միջոցով աջակցել անկախ լրատվամիջոցների կայացմանը։

    Եթե իսկապես ցանկություն ունեցաք աջակցել կայքին, մի զսպեսք այդ ցանկությունը։

«Իրատես» թերթը գրում է․

«Արցախի նախագահական ընտրությանն ընդառաջ մրցակցությունը թեժանում է։ Օրերս պաշտոնապես հաստատվեց, որ «Ազատ հայրենիք» կուսակցությամբ թեկնածու է առաջադրվում Արայիկ Հարությունյանը, որն այս մեկուկես տարվա ընթացքում բավական հետաքրքիր փոխակերպումներ է ունեցել:

Արցախի երկարամյա նախկին վարչապետը, չգիտես ինչու, որոշել է նախկինների հետ այրել բոլոր կամուրջները, որպեսզի Հայաստանի այսօրվա ղեկավարությունից «ընտրվելու» հավանության արժանանա։

Սակայն, մեր տեղեկություններով, նրա այս վարքագիծն անընդունելի է ոչ միայն Արցախի իշխանական վերնախավում, այլև հանրության շրջանում։ Բոլորը հիշում են, թե ինչպես է Արայիկ Հարությունյանը սերտ կապերի մեջ եղել Հայաստանի նախկին իշխանությունների հետ, ինչպես է նրանց քաղաքականությանը դրական վերաբերվել, երբեք մի թթու, կծու խոսք նրանց հասցեին չի ասել։

Շատ կարևոր նշանակություն է ունենալու այն, թե Արցախի (ոչ թե Հայաստանի) այսօրվա իշխանությունն ում կտեսնի Բակո Սահակյանին փոխարինողի դերում»։

Ամբողջական՝ թերթի այսօրվա համարում



 Պիտակներ
         «Իրատես»


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon