Իրաքում PKK-ի դեմ մեկնարկած օպերացիայի ընթացքում 9 թուրք զինծառայող է սպանվել

Աշխարհ 11.02.2021   16:33   79

Փետրվարի 10-ին Թուրքիայի զինուժի կողմից «Քուրդիստանի բանվորական» կուսակցության (PKK-ՔԲԿ) դեմ Իրաքյան Քուրդիստանի  (Հյուսիսային Իրաքի քրդական ինքնավար շրջան) Դոհուկ նահանգի Գարա շրջանում մեկնարկած «Արծվի մագիլ 2» (Pençe-Kartal-2) ռազմագործողությունները շարունակվում են: 

Թուրքիայի պաշտպանության նախարարության հաղորդմամբ՝ քուրդ զինյալների հետ բախումների ընթացքում օպերացիայի առաջին օրը 2 թուրք զինվորական է սպանվել և ևս 4-ը վիրավորվել: Ավելի ուշ պարզ դարձավ, որ հոսպիտալացված զինվորականներից մեկը՝ կապիտան Էրթուղ Գյուլերը մահացել է:   

Սպանված թուրք զինծառայողներն էին՝ ենթասպա Հարուն Թուրհանը և կապիտան Բուրաք Ջոշքունը։ 

Քրդական «ANF News» լրատվական կայքի փոխանցմամբ, հիշյալ օպերացիայի ընթացքում Թուրքիայի զինուժն ավելի շատ սպանվածներ և վիրավորներ ունի, քան հրապարակում է: Ըստ քրդական կայքի տվյալների՝ սպանված թուրք զինծառայողների թիվը 9-ն է:

Նշենք, որ ռազմագործողության նպատակն է վերացնել Իրաքի հյուսիսում գտնվող PKK-ի հենակետերը։

Հիշեցնենք, որ Թուրքիայի ԶՈՒ-ն «Pençe-Kartal»-ի առաջին օպերացիան սկսել էր 2019թ. հունիսի 28-ին: 

ԱղբյուրըErmenihaber.am

facebook sharing button

twitter sharing button

pinterest sharing button

email sharing button


 Պիտակներ
         pkk


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb