Իրաքում հակակառավարական ցույցերի նոր ալիք է

Աշխարհ 18.11.2019   13:05   192
  • »»» Աջակցեք անկախ լրատվամիջոցների կայացմանը

    Աջակցեք մեզ՝ փոխանցում կատարելով հատևյալ հաշվեհամարներից Ձեզ համար տարբերակով.

    InecoBank 2050032180751001 ARMEN GEVORGYAN PE

    Mobi Dram  110190189022

    Idram  ID952381517 Web Money  R397182815590, Scrill  109516795

    Հետհեղափոխական Հայաստանում անկախ լրատվիմիջոցներ չլինելու պատճառը հովանավորներ չունենալն է։ Անկախ են այն լրատվամիջոցները, որոնք գործում են ինքնաֆինանսավորմամբ։ Միմիայն ընթերցողից կախում ունենալու և միմիայն հանուն ընթերցողի աշխատելու նպատակով առաջարկում ենք հանգանակությունների միջոցով աջակցել անկախ լրատվամիջոցների կայացմանը։

    Եթե իսկապես ցանկություն ունեցաք աջակցել կայքին, մի զսպեսք այդ ցանկությունը։

ՏԱՍՍ-ի հաղորդմամբ՝ նոյեմբերի 17-ին Իրաքի մի շարք քաղաքներում հակակառավարական ցույցերի նոր ալիք է սկսվել։ Բաղդադից բացի, բողոքի զանգվածային գործողություններ են տեղի ունեցել նաև Քութայում, Էն Նաջաֆում, Դիվանիայում, Բասրայում։

Ըստ աղբյուրի՝ բողոքի ցույցերի ժամանակ նաև հնչել են հակաիրանական վանկարկումներ։

Որոշ ցուցարարների կարծիքով, Իրաքի ներկայիս կառավարությունն աջակցություն է ստանում Թեհրանից։

Որոշ փորձագետներ, միևնույն ժամանակ, նշում են Իրաքի ցույցերի կարգախոսների նմանությունը Լիբանանում տեղի ունեցող ցույցերի ժամանակ հնչած կարգախոսներին։ Ինչպես հաղորդում է AFP-ն, Բաղդադի Թահրիր հրապարակում ակտիվիստները ծածանում են պաստառներ, որոնց վրա գրված է՝ «Բեյրութից Բաղդադ՝ միասնական պայքար կոռուպցիայի դեմ»։



 Պիտակներ
         Իրաք


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon