Իրաքում գրանցվել է H5N8 թռչնագրիպի բռնկումմ
Իրաքը հայտնել է երկրի կենտրոնական Սամարա քաղաքում H5N8 թռչնագրիպի բռնկման մասին։ ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդել է Կենդանիների առողջության պահպանման համաշխարհային կազմակերպությանը։
Նշվում է, որ վիրուսը հայտնաբերվել է հունվարի 12-ին՝ Բաղդադից 130 կմ հյուսիս ընկած ֆերմայում: Վիրուսի հետևանքով 68 800 հավից 63 700-ը սատկել է․ մյուս կենդանիներին նույնպես ոչնչացրել են։
Իրաքի գյուղատնտեսության նախարարությունը հայտարարել է, որ հավերը վարակվել են վայրի թռչուններից։
Պիտակներ
Նմանատիպ նյութեր