Իրաքում ցուցարարները հրդեհել են Իրանի հյուպատոսությունը

Աշխարհ 11.05.2021   15:26   54

Իրաքի Քերբելա քաղաքում ցուցարարները փորձել են գրոհով վերցնել Իրանի հյուպատոսությունը և այրել հսկիչ անցագրային կետերը։ Այդ մասին գրում է Deutsche Welle-ն։ Սոցիալական ցանցերում հայտնվել են տեսանյութեր, որտեղ կրակ է երևում՝ դեպի Իրանի դիվանագիտական ներկայացուցչության տարածք մուտքի մոտ։ Ականատեսների խոսքերով՝ անվտանգության ուժերը մարտական փամփուշտներ են կիրառել ցուցարարներին ցրելու համար։ Վիրավորվել է առնվազն 10 մարդ։ 

Քերբելայում բողոքի ցույցերը սկսվել էին հակակառավարական ակտիվիստ Իհաբ ալ Վազնիի սպանությունից հետո։ Կոռուպցիայի դեմ պայքարի ազգային շարժման առաջնորդներից մեկը սպանվել էր իր տան մոտ՝ անհայտ անձի կողմից։ Հսկիչ տեսախցիկները ֆիքսել են պատահարը, ընթանում է հետաքննություն։ 

Իրաքի վարչապետ Մուսթաֆա Ալ-Քազիմին հայտարարել է, որ հանցագործները չեն կարողանա խուսափել պատասխանատվությունից։ Ակտիվիստի սպանությունը քննադատել են ամերիկացի և բրիտանացի դիվանագետները։ 

Իրաքում քաղաքական համակարգի բարեփոխումների և կոռուպցիայի դեմ պայքարի պահանջով բողոքի ցույցերն ընթանում են 2019 թվականի հոկտեմբերից։ Այդ ընթացքում մի շարք ակտիվիստներ և հանրային դեմքեր սպանվել են։


 Պիտակներ
         Իրաքում


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb