Իրաքում բախումների հետևանքով զոհերի թիվը հասել է 65-ի

Աշխարհ 05.10.2019   13:51   91
  • »»» Աջակցեք անկախ լրատվամիջոցների կայացմանը

    Աջակցեք մեզ՝ փոխանցում կատարելով հատևյալ հաշվեհամարներից Ձեզ համար տարբերակով.

    InecoBank 2050032180751001 ARMEN GEVORGYAN PE

    Mobi Dram  110190189022

    Idram  ID952381517 Web Money  R397182815590, Scrill  109516795

    Հետհեղափոխական Հայաստանում անկախ լրատվիմիջոցներ չլինելու պատճառը հովանավորներ չունենալն է։ Անկախ են այն լրատվամիջոցները, որոնք գործում են ինքնաֆինանսավորմամբ։ Միմիայն ընթերցողից կախում ունենալու և միմիայն հանուն ընթերցողի աշխատելու նպատակով առաջարկում ենք հանգանակությունների միջոցով աջակցել անկախ լրատվամիջոցների կայացմանը։

    Եթե իսկապես ցանկություն ունեցաք աջակցել կայքին, մի զսպեսք այդ ցանկությունը։

Իրաքում շարունակվող բողոքի ակցիաների պատճառով զոհերի թիվը հասել է 65-ի: Այս մասին հայտնում է Sky News Arabia-ն՝ հղում անելով իր աղբյուրներին:

Բողոքի ակցիաները սկսվել են հոկտեմբերի 1-ից՝ նախ ընդգրկելով Բաղդադը, ապա նաև երկրի այլ շրջաններ: Ցուցարարները պահանջում են կառավարության հրաժարականը, ինչպես նաև կյանքի պայմանների բարելավում, խնդիրների կարգավորում առողջապահության, աշխատաշուկայի, կրթության, կոռուպցիայի դեմ պայքարի ոլորտներում:

Իշխանությունները հոկտեմբերի 2-4-ն ամբողջությամբ անջատել են համացանցի հասանելիությունը Բաղդադում և երկրի մի շարք շրջաններում:

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը կոչ է արել Իրաքի իշխանություններին և ցուցարարներին երկխոսություն սկսել:


 Լուսանկարներ


 Պիտակներ
         Իրաք


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon