«Իրաքում ակտիվացել են ԻՊ գրոհայինները». Ֆուադ Հուսեյն
«Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական խմբավորումն ակտիվացրել է իր գործունեությունն Իրաքում: Այս մասին «ՌԻԱ Նովոստի» գործակալությանը տված հարցազրույցում ասել է Իրաքի արտգործնախարար Ֆուադ Հուսեյնը:
«Ցավոք ԻՊ խմբավորումը գոյություն ունի և ավելի է ակտիվացել համեմատած մի քանի ամիս առաջվա հետ: Մենք տեղեկություններ ունենք, որ խմբավորումը գտնվում է Անբար, Կիրկուկ, Դիալա և Նայնավա նահանգների որոշակի շրջաններում: Մեր հսկողության տակ կան ԻՊ-ի անդամ ահաբեկիչներ, որոնք տարբեր երկրների քաղաքացիներ են»,- ընդգծել է Հուսեյնը։
Պիտակներ
Նմանատիպ նյութեր