Իրաքում 3 թուրք զինծառայող սպանվել է

Աշխարհ 11.02.2021   14:00   60

Փետրվարի 10-ին Իրաքի հյուսիսային Գարա շրջանում PKK-ի քուրդ զինյալների դեմ Թուրքիայի ԶՈւ սկսած «Ճանկ․ Արծիվ-2» (թրք․՝ “Pençe Kartal-2 Harekâtı”) ռազմագործողության ընթացքում սպանվել են թուրք զինծառայողներ ենթասպա Հարուն Թուրհանը և կապիտան Բուրաք Ջոշքունը։ Եվս 4 վիրավոր զինծառայող տեղափոխվել է զինհոսպիտալ։

Կորուստների մասին հայտնել է Թուրքիայի պաշտպանության նախարարությունը, փոխանցում է «Հյուրիեթ» լրատվական գործակալությունը։

 Իրաքում վիրավորված զինվորականներից մեկը՝ ենթասպա Էրթուղ Գյուլերը, փետրվարի 11֊ին հիվանդանոցում մահացել է։


 Պիտակներ



 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb