Իրաքում 11 մարդ Է զոհվելու ԻՊ-ի գրոհի հետեւանքով

Աշխարհ 09.11.2020   17:00   30

«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման անդամները հարձակվել են Բաղդադից դեպի արեւմուտք գտնվող դիտորդական կետի վրա. հարձակման հետեւանքով 11 մարդ Է զոհվել:

Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել են արաբական ԶԼՄ-ները: Նրանց տվյալներով՝ գրոհի հետեւանքով սպանվել են Իրաքի «ալ- Հաշդ աշ-Շաաբի» Շիա ժողովրդական աշխարհազորի հինգ ներկայացուցիչներ եւ տեղի վեց բնակիչներ: Նաեւ հաղորդվում Է ութ վիրավորների մասին: Ինչպես ճշտում Է TRT-ն, վկայակոչելով աղբյուրների, անհայտ անձինք չորս ավտոմեքենաներով գրոհել են Ալ-Ռադհավանիա շրջանի պահակետի վրա՝ կիրառելով նռնակ եւ ինքնաձիգներ:

Բանակը և ոստիկանությունը հարձակվողների որոնման գործողություն են սկսել, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:


 Պիտակներ
         Իրաքում


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb