Իրաքի հյուսիսում թուրքական օդուժի հարձակումներից 8 քուրդ զինյալ է սպանվել

Աշխարհ 24.02.2021   12:25   48

Փետրվարի 10-ին Թուրքիայի զինուժի կողմից «Քուրդիստանի բանվորական» կուսակցության (PKK-ՔԲԿ) դեմ Իրաքյան Քուրդիստանի  (Հյուսիսային Իրաքի քրդական ինքնավար շրջան) Դոհուկ նահանգի Գարե շրջանում մեկնարկած «Արծվի մագիլ 2» (Pençe-Kartal-2) ռազմագործողությունները շարունակվում են:

Թուրքիայի պաշտպանության նախարարության հաղորդմամբ, թուրքական օդուժի գործողությունների հետևանքով փետրվարի 23-ին 8 քուրդ զինյալ է սպանվել: 

 ՊՆ-ի հայտարարության մեջ նշվում է, որ Թուրքիայի զինված ուժերը վճռականորեն շարունակելու են ռազմական օպերացիաները PKK-ի դեմ։

Աղբյուր` Ermenihaber.am
 


 Պիտակներ
         Իրաք


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb