Իրանը վերստին կոչ է արել դադարեցնել կրակը ԼՂ-ում

Իրադարձային 06.10.2020   15:19   25

Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Սաիդ Ղաթիբզադեն նախօրեին վերստին հնչեցրել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում կրակի անհապաղ դադարեցման վերաբերյալ Իսլամական Հանրապետության կոչը:

«Մենք ուշադիր հետևում ենք Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը և կապի մեջ ենք բոլոր կողմերի հետ։ Հակամարտության կողմերը պետք է պահպանեն պատերազմի օրենքները և ձեռնպահ մնան խաղաղ բնակիչների վրա հարձակումներից»,- Twitter-ում գրել է Ղաթիբզադեն։



 Պիտակներ
         Իրան, Սաիդ Ղաթիբզադե


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb