Իրանը սատարում է ԼՂ հարցով Ռուսաստանի նախաձեռնությանը

Աշխարհ 17.10.2020   12:59   258

Թեհրանը սատարում է Ռուսաստանի դիվանագիտական ​​աշխատանքը՝ ուղղված Լեռնային Ղարաբաղի հարցում Ադրբեջանի ու Հայաստանի միջև զինադադարի հաստատմանը: Այս մասին հայտարարել է Ռուսաստանում Իրանի դեսպան Քազեմ Ջալալին, հաղորդում է «Ինտերֆաքս»-ը:

Ըստ նրա՝ տարածաշրջանում խաղաղության հասնելու համար նույնպես տեղին կլինի Իրանի, Ռուսաստանի և Թուրքիայի միջնորդության ձևաչափը՝ որպես երաշխավոր երկրներ, Աստանայի ձևաչափի մոդելով։

«Կամ այլ մոդելներ, օրինակ՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի և Իրանի ու Թուրքիայի միջև որոշակի համադրություն և այլ առաջարկներ», – նշել է դիվանագետը:



 Պիտակներ
         ԼՂ հարցով


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb