Իրանը և Ռուսաստանը քննարկել են տարածաշրջանի վերջին զարգացումները

Աշխարհ 16.09.2020   10:15   26

Մոսկվայում Իրանի դեսպան Քազեմ Ջալալին և ՌԴ փոխարտգործնախարար Անդրեյ Ռոդենկոն մտքեր են փոխանակել տարածաշրջանային կարևոր հարցերի, այդ թվում՝ Կենտրոնական Ասիայի տարածաշրջանում և Հարավային Կովկասում տիրող իրավիճակի շուրջ:
Իրանը և Ռուսաստանը համագործակցում են Կենտրոնական Ասիայի տարածաշրջանի և Հարավային Կովկասի հարցերում և պարբերաբար խորհրդակցում են այս տարածաշրջաններում տիրող իրավիճակի շուրջ:
Կենտրոնական Ասիայի տարածաշրջանը և Կովկասը առանձնահատուկ նշանակություն ունեն ԱՄՆ-ի և եվրոպական տերությունների համար ` իրենց աշխարհառազմավարական դիրքի և էներգետիկ պաշարների պատճառով:



 Պիտակներ



 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb