Իրանը ՌԴ-ի հետ բանակցում է COVID-19-ի դեմ պատվաստանյութի հարցով

Իրադարձային 26.11.2020   18:43   53

Թեհրանը համագործակցում Է ռուսաստանյան կողմի հետ կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի հարցով: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ՌԻԱ Նովոստիին հայտնել Է Իրանի առողջապահության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Սիմա Սադաթ Լարին:

«Մեր երկրի մասնագետները և պաշտոնյաները ներկա դրությամբ բանակցություններ են անցկացրել և համագործակցում են պատվաստանյութի ռուսաստանցի արտադրողի հետ, ներկայում ընթանում Է փաստաթղթերի քննարկումը»,-ասել Է նա, չնշելով, թե հատկապես որ արտադրողի հետ Է ընթանում համագործակցությունը: Նրա խոսքով՝ «այց Է ծրագրվում ռուսաստանյան կողմի հրավերով»:

Սեպտեմբերի վերջին ՌԴ-ում Իրանի դեսպան Քազեմ Ջալալին հաղորդել Էր, որ Թեհրանը մտադիր Է Մոսկվայի հետ համագործակցել COVID-19-ի դեմ պատվաստանյութի արտադրության շուրջ, այդ թեմայով անցկացվում են խորհրդակցություններ, նշելով, որ հնարավոր Է համաձայնագիր ստորագրել պատվաստանյութի համատեղ արտադրության վերաբերյալ»:

Ռուսաստանի առողջապահության նախարարությունն օգոստոսին գրանցել Է կորոնավիրուսի դեմ աշխարհում առաջին պատվաստանյութը, որը մշակվել Է Գամալեայի անվան համաճարակաբանության եւ մանրԷաբանության ազգային հետազոտական կենտրոնում (ՀՄԱՀԿ)՝ Ռուսաստանի ուղղակի ներդրումների հիմնադրամի (ՌՈւՆՀ) հետ համատեղ: Այն ստեղծվել Է մարդու ադենովիրուսային վեկտորների բազայի վրա և ստացել «Սպուտնիկ V» անվանումը: Դա լուծույթ Է միջմկանային ներարկման համար:

«Վեկտոր» կենտրոնը հոկտեմբերի 13-ին գրանցել Է կորոնավիրուսի դեմ ռուսաստանյան երկրորդ պատվաստանյութը: Ռուսաստանի առողջապահության նախարարությունը «Վեկտոր»-ին թույլատրել Է անցկացնել պատվաստանյութի հետգրանցումային հետազոտություններ: Ռուսաստանի Գիտությունների ակադեմիայի Չումակովի անվան կենտրոնը մշակել Է իր պատվաստանյութը: Այս պատրաստուկը նույնպես կլինիկական փորձարկումների փուլ Է անցնում, որին մասնակցում են 300 կամավորներ: Ինչպես սպասվում Է, պատվաստանյութը գրանցում կարող Է ստանալ մինչեւ տարեվերջ:


 Պիտակներ
         Իրան-ՌԴ


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb