Իրանը քննադատել է «հակաիրանական» համաժողովն իր մոտ ընդունելու Լեհաստանի որոշումը

Աշխարհ 15.01.2019   11:45   519

Իրանը քննադատել է «հակաիրանական» համաժողովն իր մոտ ընդունելու Լեհաստանի որոշումը։ ինչպես հայտարարել է ԻԻՀ ԱԳՆ ներկայացուցիչ Բահրամ Կասեմին, թեև Լեհաստանն իրավունք ունի իր երկրում անցկացնել ցանկացած համաժողով, դա նրան իրավունք չի տալիս ընդունել հակաիրանական համաժողովը՝ հայտնում է Mehr-ը։

Ավելի վաղ Լեհաստանի ԱԳՆ-ը հայտարարել էր, որ իրավունք ունի համատեղ կազմակերպել համաժողով, որի «նպատակը Մերձավոր Արևելքում կայունությանը և բարգավաճմանը նպաստող հարթակի ստեղծումն է»։ Այդ համաժողովի մասին հայտարարել էր պետքարտուղար Մայք Պոմպեոն՝ նշելով, որ հիմնական թեման Իրանն է լինելու։

Կասեմիի խոսքով՝ Իրանի հանդեպ Լեհաստանի վարքագիծն անընդունելի է։ Նա նաև հույս է հայտնել, որ Լեհաստանի իշխանությունները կվերանայեն հակաիրանական համաժողով անցկացնելու իրենց որոշումը։



 Պիտակներ
         Իրան, Լեհաստան


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon