Իրանը պատրաստակամություն է հայտնել միջնորդ հանդիսանալ Հայաստան-Ադրբեջան բախումնեռի դադարեցմանը

Իրադարձային 28.09.2020   10:44   81

«Իրանի հարևանները Թեհրանի գերակայությունն են, և Իսլամական Հանրապետությունը պատրաստ  է ճանապարհ հարթել բանակցությունների համար»,- Թվիթերի իր միկրոբլոգում հայտարարել է Իրանի արտգործնախարար Մոհամեդ Ջավադ Զարիֆը ՝ ընդգծելով ռազմական գործողությունների անհապաղ դադարեցման և Լեռնային Ղարաբաղի հակամարտության շուրջ Ադրբեջանի և Հայաստանի միջև տարաձայնությունների լուծմանն ուղղված բանակցությունների մեկնարկի անհրաժեշտությունը:
Զարիֆը գրել է. «Մերձավոր Արևելքի տարածաշրջանն այժմ խաղաղության կարիք ունի»:
Կիրակի սեպտեմբեռի 27-ին Ադրբեջանի լայնածավալ հարձակման հետևանքով վերսկսվել են Արցախի սահմանի ողջ երկայնքով և շփման գծում  հայ և ադրբեջանական ուժերի միջև բախումները։ Վերջին ամիսներին միջազգային միջնորդները լուրջ ջանք չեն գործադրել բախումները կանխելու համար:
Վերլուծաբանները նշում են, որ վերջին տարիներին Բաքվին  Հայաստանի հետ պատերազմի մղելու Թուրքիայի կոչերը հասել են  ամենաբարձր մակարդակին: Թուրք պաշտոնյաները  բազմիցս հայտարարել են, որ Անկարան կաջակցի Բաքվի որոշմանը՝ գրավել Լեռնային Ղարաբաղը:
Թուրքիայի այս հայատարարությունը  Ադրբեջանին դրդել է  վերսկսել պատերազմը Հայաստանի հետ:
Իսկ իսրայելական ու ռուսական զենքի պաշարների ավելացումը Ադրբեջանին կեղծ ինքնավստահություն են տվել, հիմք հանդիսանալով հայերի հետ նոր հակամարտության համար:



 Պիտակներ



 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb