Իրանը պատրաստ է խորացնել հարաբերությունները Շանհայի համագործակցության կազմակերպության հետ

Աշխարհ 05.09.2020   10:44   59

Չինաստանում Իրանի  դեսպան Մոհամադ Քեշավարզադեն ուրբաթ օրը Պեկինում հանդիպել է  Շանհայի համագործակցության կազմակերպության գլխավոր քարտուղար Վլադիմիր Նորովի հետ:
Նորովը հանդիպման ժամանակ նշել է, որ երկու կողմերը համագործակցության մեծ ներուժ ունեն  ոլորտներում, հատկապես առևտրի, տնտեսության, մշակույթի և հումանիտար ոլորտներում:
Շանհայի համագործակցության կազմակերպությունը ստեղծվել է 2001 թվականի հունիսին Չինաստանի, Ղազախստանի, Ղրղզստանի, Ռուսաստանի, Տաջիկստանի և Ուզբեկստանի կողմից, իսկ 2017-ի հունիսին նրան են  միացել  Հնդկաստանն ու Պակիստանը:
Իրանը, Հայաստանը, Աֆղանստանը, Մոնղոլիան և Բելառուսը ՇՀԿ դիտորդ անդամներ են:



 Պիտակներ



 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb