Իրանը պահանջել Է թուրքական ուժերը դուրս բերել Սիրիայի տարածքից

Աշխարհ 10.10.2019   20:46   128
  • »»» Աջակցեք անկախ լրատվամիջոցների կայացմանը

    Աջակցեք մեզ՝ փոխանցում կատարելով հատևյալ հաշվեհամարներից Ձեզ համար տարբերակով.

    InecoBank 2050032180751001 ARMEN GEVORGYAN PE

    Mobi Dram  110190189022

    Idram  ID952381517 Web Money  R397182815590, Scrill  109516795

    Հետհեղափոխական Հայաստանում անկախ լրատվիմիջոցներ չլինելու պատճառը հովանավորներ չունենալն է։ Անկախ են այն լրատվամիջոցները, որոնք գործում են ինքնաֆինանսավորմամբ։ Միմիայն ընթերցողից կախում ունենալու և միմիայն հանուն ընթերցողի աշխատելու նպատակով առաջարկում ենք հանգանակությունների միջոցով աջակցել անկախ լրատվամիջոցների կայացմանը։

    Եթե իսկապես ցանկություն ունեցաք աջակցել կայքին, մի զսպեսք այդ ցանկությունը։

Իրանի արտաքին գործերի նախարարությունը Թուրքիայից պահանջել Է իր զորքերը դուրս բերել Սիրիայից եւ դադարեցնել գրոհները այդ երկրի տարածքում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Իրանի ԱԳ նախարարությունը, անհանգստություն հայտնելով Սիրիայի տարածքում Թուրքիայի ռազմական գործողությունների կապակցությամբ եւ ուշադրության առնելով հումանիտար իրադրության լրջությունը եւ բախումների շրջանում գտնվող քաղաքացիական անձանց համար մշտապես գոյություն ունեցող վտանգները, ընդգծում Է գրոհների շտապ դադարեցման եւ Սիրիայի տարածքից թուրք զինվորների դուրսբերման անհրաժեշտությունը»,-ասված Է Իրանի ԱԳՆ-ի հայտարարության մեջ:

Թեհրանում նաև ընդգծել են, որ Թուրքիայի ռազմական գործողությունները Սիրիայում կբերեն նյութական ու հումանիտար մեծ վնասի, և հիշեցրել են, որ Թեհրանը դեմ Է Անկարայի գործողությանը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


 Լուսանկարներ


 Պիտակներ
         Սիրիա


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon