Իրանը միացնում է ինտերնետը

Աշխարհ 22.11.2019   10:48   147
  • »»» Աջակցեք անկախ լրատվամիջոցների կայացմանը

    Աջակցեք մեզ՝ փոխանցում կատարելով հատևյալ հաշվեհամարներից Ձեզ համար տարբերակով.

    InecoBank 2050032180751001 ARMEN GEVORGYAN PE

    Mobi Dram  110190189022

    Idram  ID952381517 Web Money  R397182815590, Scrill  109516795

    Հետհեղափոխական Հայաստանում անկախ լրատվիմիջոցներ չլինելու պատճառը հովանավորներ չունենալն է։ Անկախ են այն լրատվամիջոցները, որոնք գործում են ինքնաֆինանսավորմամբ։ Միմիայն ընթերցողից կախում ունենալու և միմիայն հանուն ընթերցողի աշխատելու նպատակով առաջարկում ենք հանգանակությունների միջոցով աջակցել անկախ լրատվամիջոցների կայացմանը։

    Եթե իսկապես ցանկություն ունեցաք աջակցել կայքին, մի զսպեսք այդ ցանկությունը։

Իրանում՝ վառելիքի գների բարձրացման դեմ բողոքի ակցիաների արդյունքում 5 օր ինտերնետի անջատումից հետո, նախօրեին սկսել է վերականգնվել համացանցի հասանելիությունը մայրաքաղաք Թեհրանում և մի շարք նահանգներում։

Պետական հեռուստատեսության հաղորդմամբ,  Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հայտնել է, որ կայանությունը Իրանում վերականգնվել է։

Ըստ արևմտյան լրատվամիջողցների՝ ավելի քան 100 ցուցարար է սպանվել անվտանգության ուժերի կողմից, սակայն Իրանի կառավարությունն այս թվերն անվանել է «սպեկուլյատիվ»:

Ինչպես գրում է euronews-ը, համացանցի արգելափակումը դժվարացրեց բողոքավորների համար սոցիալական ցանցերում տեսանյութեր տեղադրելը՝ աջակցություն ստանալու, ինչպես նաև անկարգությունների չափի վերաբերյալ հիմնավոր զեկույցներ ունենալու համար:

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նախօրեին քննադատել է Իրանին` ինտերնետը արգելափակելու համար:

«Իրանն այնքան անկայուն է դարձել, որ ռեժիմը փակել է իրենց ամբողջ ինտերնետային համակարգը, որպեսզի մեծ իրանցի ժողովուրդը չկարողանա խոսել երկրի ներսում տեղի ունեցող ահռելի բռնությունների մասին։ Նրանք ցանկանում են ԶՐՈ թափանցիկություն, կարծելով, թե աշխարհը չի իմանա այն մահերի և ողբերգությունների մասին, որ հասցնում է Իրանի ռեժիմը», - թվիթերում գրել է Թրամփը:

Հիշեցնենք, որ բողոքի ցույցերն Իրանում սկսվել էին նոյեմբերի 15-ին՝ այն բանից հետո, երբ կառավարությունը հայտարարեց բենզինի գնի առնվազն 50% բարձրացման մասին։



 Պիտակներ
         Իրան, Տարածաշրջան


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon