Իրանը կվերանայի ԵՄ- ի հետ իր համագործակցությունը

Աշխարհ 10.01.2019   13:36   471

Իրանը կվերանայի հետախուզության և անվտանգության ոլորտում եվրոպական երկրների հետ իր համագործակցությունն այն բանից հետո, երբ ԵՄ-ն որոշեց պատժամիջոցներ սահմանել որոշ իրանցիների դեմ։ Այս մասին հայտնում է Mehr-ը՝ վկայակոչելով դիվանագիտական աղբյուրին։

Աղբյուրն ընդգծել է, որ մոտ ժամանակներս Թեհրանն այդ հարցում կարևոր որոշումներ կընդունի։

Այն բանից հետո, երբ ԵՄ-ն Իրանի դեմ պատժամիջոցներ սահմանելու որոշում ընդունեց «վեց դեսպաններ և եվրոպական երկրների գործերով ժամանակավոր հավատարմատարը կանչվեցին ԱԳՆ»՝ հայտնել է աղբյուրը, ըստ որի դիվանագետները փորձել են արդարացնել ԵՄ-ի միջոցառումները, սակայն քանի որ նրանց պատասխանները եղել են «անտեղի» և չհիմնավորված, նրանք բախվել են իրանական կողմի կտրուկ արձագանքի հետ, և հանդիպումն ավարտվել է 10 րոպեի ընթացքում։



 Պիտակներ
         Իրան, եմ


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon