Իրանը կրկին սպառնացել է Իսրայելին

Աշխարհ 13.02.2020   12:59   537

Իրանական հրթիռները Թել-Ավիվը «կջնջեն երկրի երեսից», եթե Միացյալ Նահանգները հարձակում գործի Թեհրանի վրա։ Այս մասին, ըստ MIG News-ի հաղորդման, հայտարարել է Իրանի կառավարության խոսնակ եւ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի նախկին գլխավոր հրամանատար Մոհսեն Ռըզային։

«Այաթոլլայի վարչակարգը միայն չունի դեռ պատճառ՝ Թել-Ավիվը ոչնչացնելու համար, քանի որ Իսրայելը իր դերակատարությունն է ունեցել «Ալ Ղոդս»-ի հրամանատար Ղասեմ Սուլեյմանիի սպանության գործում»,- ասել է նա։

Ռըզային նաև ասել է, որ Թեհրանն ունի ճշգրիտ տեղեկություններ Իրաքում և Պարսից ծոցում ամերիկյան բազաների գործունեության հետ կապված եւ բոլոր ամերիկյան ավիակիրները գտնվում են իրանական զինված ուժերի թիրախում։



 Պիտակներ
         Իրան


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon