Իրանը կորոնավիրուսի բուժման հարցում կկիրառի «Ռեմդեսիվիր» դեղամիջոցը

Աշխարհ 22.07.2020   20:30   211

«Ռեմդեսիվիր» հակավիրուսային դեղամիջոցը, որը կորոնավիրուսով հիվանդների բուժման ընթացքում արդյունավետություն է ցույց տվել, այսօրվանից սկսած մատակարարվում է Իրանի հիվանդանոցներ, որտեղ այն կիրառվում է կորոնավիրուսով ախտահարվածների բուժման համար: 

 ria.ru-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Իրանի առողջապահության նախարար Սաիդ Նամակին:

«Աշխարհում դեռևս չկան COVID-19-ի բուժման հուսալի դեղամիջոցներ, սակայն բազմաթիվ բժիշկներ նշանակում են «Ռեմդեսիվիր» ու «Ֆավիպիրավիր», հատկապես «Ռեմդեսիվիր», որի արդյունավետությունն ընդգծվել է ԱՄՆ-ում և Եվրոպայում»,-ասել է նախարարը:

Առողջապահության նախարարությունն անցած շաբաթ «Ռեմդեսիվիր»-ը ներառել է թույլատված դեղամիջոցների ցանկում ու հավանություն տվել դրա կիրառմանը: Այժմ դեղամիջոցն արտադրվում է Իրանում և հաջորդ շաբաթվանից արդեն վաճառքի կհանվի:

Ներկայում Իրանում կորոնավիրուսային համաճարակի երկրորդ ալիքն է. երկրում փետրվարից ի վեր գրանցվել է վարակման 276 202 դեպք, որից 14 405-ը՝ մահվան ելքով:



 Պիտակներ
         «Ռեմդեսիվիր»


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb