Իրանը կարտադրի կորոնավիրուսի պատավստանյութի 25,5 միլիոն դոզա

Աշխարհ 21.01.2021   14:00   43

Կորոնավիրուսի դեմ պայքարի ազգային շտաբի գիտական ​​կոմիտեի ղեկավարը հայտարարել է, որ Իրանի Իսլամական Հանրապետությունն իրականացնում է իրանական ընկերությունների կողմից 25,5 միլիոն դոզա կորոնավիրուսի պատվաստանյութ արտադրելու ծրագիր:

Չորեքշաբթի օրը, կորոնավիրուսի դեմ պայքարի Իրանի ազգային շտաբի գիտական ​​կոմիտեի ղեկավար Մոստաֆա Ղանեին  հայտարարել է, որ ՅՈՒՆԻՍԵՖ-ի բազայում Իրանը ներկայացվել է որպես կորոնավիրուսի պատվաստանյութ արտադրող երկրներից մեկը:

Ղանեին հայտարարել է, որ կորոնավիրուսի  պատվաստանյութ արտադրող իրանական 9 ընկերությունների արտադրած երեք պատվաստանյութերը գտնվում են կլինիկական փորձարկման փուլում, իսկ Կուբայի և Իրանի Պաստորի ինստիտուտի համատեղ պատվաստանյութի արտադրությունն օրակարգում է:

Մոստաֆա Ղանեին, անդրադառնալով կորոնավիրուսի պատվաստանյութի արտադրության հարցում Կուբայի հետ Իրանի համագործակցության պատճառներին, նշել է.«Նախկինում Կուբան Իրանի հետ համագործակցել է Հեպատիտ-B-ի պատվաստանյութի արտադրության հարցում: Բացի այդ, երկու երկրներն ունեն  քաղաքական և դիվանագիտական ​​հարաբերությունների լավ անցյալ»:


 Պիտակներ
         պատավստանյութ


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb