Իրանը կարգելի COVID-19 պատվաստանյութերի ներմուծումը Մեծ Բրիտանիայից և ԱՄՆ-ից

Աշխարհ 08.01.2021   18:24   69

Իրանի Իսլամական Հանրապետության հոգևոր առաջնորդ այաթոլլա Սեյեդ Ալի Խամենեին արգելել է կորոնավիրուսի պատվաստանյութերը Մեծ Բրիտանիայից և ԱՄՆ-ից:

«Կորոնավիրուսի հետ կապված երկրորդ կետը. բրիտանական և ամերիկյան պատվաստանյութերի ներմուծումն արգելված է»,- ասել է նա հեռուստատեսային ելույթի ժամանակ:

Ներկայումս Իրանը մշակում է սեփական COVID-19 պատվաստանյութերը:

Ինչպես «ՌԻԱ Նովոստի»-ին տված մեկնաբանության մեջ նշել է Իրանի առողջապահության նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնի ղեկավար Կիանուշ Ջահանփուրը, Թեհրանն ակնկալում է գարնանը ստանալ իր առաջին պատվաստանյութը կորոնավիրուսի դեմ: Նա նշել է, որ Իրանը պատրաստ է այլ երկրներին պատվաստանյութեր տրամադրել:

Առաջին պատվաստումը կամավորներին արդեն կատարվել է:

 


 Պիտակներ
         Խամենեի


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb