Իրանը հերքել է իր օդային տարածքում Boeing-737 օդանավի անհետանալու մասին լուրերը
Իրանի քաղավիացիական ավիացիայի վարչության խոսնակը հերքել է երկրի օդային տարածքում հայկական ավիաընկերությանը պատկանող Boeing 737 ինքնաթիռի անհետանալու մասին լուրերը:
Մարտի 4-ին Մոհամմեդ Հասան Զիբախշը Fars News գործակալությանը տված հարցազրույցում նշել է. «Հայկական ավիաընկերություններից մեկին պատկանող Boeing 737 ինքնաթիռը, որն անցնում էր Իրանի օդային տարածքով, տեխնիկական խնդիրների պատճառով և օդաչուի խնդրանքով, վայրէջք է կատարել Թեհրանի «Մեհրաբադ» օդանավակայանում»:
Նա հավելել է. «Հայկական ավիաընկերության տեխնիկական խումբը վերականգնում է ինքնաթիռի տեխնիկական խնդիրները: Նման խնդիրների առկայության պայմաններում չպլանավորված վայրէջքը սովորական խնդիր է: Տեխնիկական խնդիրների կարգավորումից հետո, ինքնաթիռները վերադառնում են իրենց նպատակակետը»:
Իրանի քաղաքավիացիական ավիացիայի վարչության խոսնակը ասել է. «Ինքնաթիռում ուղևորներ չեն եղել»:
Վերջերս որոշ հայկական լրատվամիջոցներ տարածել էին լուրեր, թե Իրանի օդային տարածքում անհետացել է հայկական «Ֆլայ Արմենիա» ավիաընկերության պատկանող Boeing 737 ինքնաթիռը:
Նմանատիպ նյութեր