Իրանը գործարկել է Զու Ալ-Ջենահ համակցված արբանյակակիրը
Իրանի զինված ուժերի պաշտպանության և աջակցության նախարարության տիեզերական ստորաբաժանման խոսնակ Ահմադ Հոսեյնին հայտարարել է. «Երկրի ամենահզոր կոշտվառելիքային շարժիչով հագեցած արբանյակակրի գործարկումը և այդ շարժիչի տեխնոլոգիային հասանելիությունը կարևոր ձեռքբերում է տիեզերական ոլորտում և տեղի է ունեցել առաջին անգամ»:
Նա հավելել է. «Տեխնիկական բնութագրի տեսանկյունից, արբանյակակիրն ունի երեք առանձնահատկություն, որոնց շնորհիվ մրցունակ է աշխարհում: Արբանյակակիրն ունի կոշտ վառելիքի երկու փուլ և հեղուկ շարժիչով մեկ փուլ: Փոխադրողն ունակ է 500 կմ հեռավորության վրա ուղեծիր դուրս բերել մինչև 220 կգ քաշ ունեցող արբանյակներ»:
Տիեզերական այս փորձի ամենակարեւոր ձեռքբերումներից մեկը արբանյակակրի հզորությունն է, որը գերազանցում է 750 տոննան և դրա կառուցման ժամանակ կիրառված նոր տեխնոլոգիաները:
Նմանատիպ նյութեր