Իրանը ցուցադրել է իր հակատանկային հրթիռները և անօդաչուները

Աշխարհ 31.01.2019   10:45   316

Իրանը ներկայացրել է սեփական արտադրության երկու հակատանկային հրթիռներ։ Tasnim-ը հայտնում է, որ Toofan-3M-ը և Toofan-7-ը ներկայացվել են Իրանի զինված ուժերի ձեռքբերումների ցուցահանդեսում։

Երկու հրթիռներն էլ իրենցից ներկայացնում են կործանիչ արկեր, որոնք զրահապատ տեխնիկան վերևից են ոչնչացնում։ Նրանք թիրախը հայտնաբերում են էլեկտրամագնիսական և լազերային հաղորդիչների միջոցով։

Ներկայացվել են նաև «Կաման-12» и «Շահեդ-171» անօդաչուները։ «Կաման-12»-ը կարող է թռիչքը մեկնարկել 400 մ նվազագույն երկարությամբ թռիչքուղուց և 10 ժամ թռչել 200 կմ/ժ արագությամբ՝ հայտնում է Mehr-ը։

Իրանական ռազմական «Շահեդ-171» անօդաչուն հագեցած է 4 «խելացի» հրթիռներով։



 Պիտակներ
         Իրան


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon