Իրանը չի հանդուրժի տարածաշրջանում ահաբեկիչների ներկայությունը. Զարիֆ

Աշխարհ 28.10.2020   10:32   28

Իրանի արտգործնախարար Ջավադ Զարիֆը նախօրեին հայտարարել է, որ «Իրանի Իսլամական Հանրապետությունը չի հանդուրժի տարածաշրջանում ահաբեկիչների ներկայությունը»: Այս մասին գրում է Pars Today-ը։

Ըստ Զարիֆի, Ադրբեջանի հանրապետության տարածքային ամբողջականության հարգումը, խաղաղ ճանապարհով հակամարտության կարգավորումը և միջազգային սահմանների անփոփոխ մնալն Իրանի Իսլամական Հանրապետության ակտիվ դիվանագիտության սկզբունքներից են:

«Իսլամական հանրապետությունը նախագիծ է մշակել Ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ, որը ներկայացնելու է առաջիկայում և քննարկվելու է Մոսվկայում ու Երևանում»,- նշել է Իրանի ԱԳ նախարարը: 

Հիշեցնենք՝ նախօրեին հայտնի դարձավ, որ Իրանի փոխարտգործնախարարը ղարաբաղյան հարցով մեկնում է Բաքու, Մոսկվա, Երևան և Անկարա։ 


 Պիտակներ
         Զարիֆ


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb