Իրանը բողոքի նոտա է հղել Ռուսաստանին

Աշխարհ 08.02.2021   08:48   50

Իրանական իշխանությունները ՌԴ ԱԳՆ-ին բողոքի նոտա են հղել Պարսից ծոցի անվանման պատճառով։ Այս մասին հայտարարել է Իսլամական Հանրապետության ԱԳՆ ներկայացուցիչ Սայիդ Խաթիբզադեն, փոխանցում է IRNA գործակալությունը։
Բողոքի նոտան հղվել է Մոսկվայում Իրանի դեսպանատան միջոցով։

Նշվում է, որ բողոքի պատճառ է դարձել ՌԴ ԱԳՆ-ի Twitter-ի արաբալեզու էջում արված հրապարակումը, որտեղ Պարսից ծոցն անվանվել է Արաբական ծոց։

Ռուսական ԶԼՄ-ները գրում են, որ Մերձավոր Արևելքում ծոցի անվան առնչությամբ հստակ համաձայնություն չկա․ արաբական երկրներն այն անվանում են Արաբական, իսկ Իրանը՝ Պարսից։

Հրապարակումը վերաբերում էր Մերձավոր Արևելքի և աֆրիկյան երկրների հարցերով ՌԴ նախագահի հատուկ ներկայացուցիչ, ԱԳ փոխնախարար Միխայիլ Բոգդանովի և Իրաքի դեսպան Աբդերահման Հուսեյնիի հանդիպմանը։ 


 Պիտակներ



 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb