Իրանը ավելի խիստ պատասխան է խոստացել ԱՄՆ-ին սահմանի նոր խախտման դեպքում

Աշխարհ 27.06.2019   13:33   468

Միացյալ Նահանգների կողմից Իրանի սահմանների նոր խախտման դեպքում երկրի զինված ուժերի պատասխանն ավելի կոշտ կլինի, քան եղավ խոցված անօդաչուի դեպքում: Այդ մասին, ինչպես հայտնել Է Tasnim գործակալությունը, հունիսի 27-ին հայտարարել Է Իրանի մեջլիսի (խորհրդարանի) նախագահ Ալի Լարիջանին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«ԱՄՆ-ի համար խոցված անօդաչուն այն բանի կարեւոր ազդանշան դարձավ, որ նա չխախտի Իրանի սահմանները,-ասել Է Լարիջանին:-Եթե նրանք (կրկին) դիմեն նմանօրինակ քայլի, զինված ուժերի պատասխանն Էլ ավելի կոշտ կլինի»,–հաղորդել Է ՏԱՍՍ-ը:



 Պիտակներ
         Իրան


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb