Իրանում տեղի է ունեցել 168 նորարարական դեղագործական արտադրատեսակների շնորհանդեսը

Աշխարհ 15.02.2021   10:33   46

Tamin Investment ընկերությունը (Tipco) ցուցադրել է 168 նոր դեղագործական արտադրանք, որոնցից 40-ն Իրանում արտադրվում է առաջին անգամ:

Tamin Investmen-ն այս ոլորտում գործող Իրանի ամենախոշոր հոլդինգային ընկերությունն է, որը գործում է դեղորայքի մատակարարման շղթայի բոլոր օղակներում և միևնույն ժամանակ հանդիսանում է Իրանի դեղորայք արտահանող ամենախոշոր կազմակերպությունը:

Հոլդինգի գործադիր տնօրեն Փույա Ֆարհադը հայտարարել է. «Ներակայացված արտադրատեսակներն իրենցից ներկայացնում են մարդկանց ու կենդանիների համար նախատեսված դեղորայք և սննդային հավելումներ: Նոր դեղամիջոցներցի մի քանիսը կիրառվում են կորոնավիրուսի բուժման ժամանակ»:

Ընկերությունը 130 նոր ապրանքատեսակ է ավելացրել ներքին շուկայում, որոնցից 30-նն Իրանում արտադրվում են առաջին անգամ, ապահովելով 50 միլիոն դոլարի խնայողություն:


 Պիտակներ



 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb