Իրանում նախագահական ընտրությունների համար գրանցվել է 592 թեկնածու

Աշխարհ 16.05.2021   10:23   39

Մայիսի 15-ին, Իրանի ռադիոհեռուստատեսության լրատվական գործակալությանը տված հարցազրույցում, Իրանի նախագահական ընտրությունների գլխավոր շտաբի ղեկավար Ջամալ Արեֆը նշել է. «Սահմանված հնգօրյա ժամանակահատվածում, թեկնածությունը գրանցելու համար Ներքին գործերի նախարարություն տեղակայված կենտրոն են դիմել  ընդհանուր առմամբ 592 քաղաքացի, որոնցից 552 հոգին տղամարդ են, 40-ը՝ կին»:
Նա հավելել է. «Մայիսի 16-ին Պահապանների խորհրդին կփոխանցվեն բոլոր այն փաստաթղթերը, որ հինգ օրերի ընթացքում ընդունվել են թեկնածուների կողմից: Պահապանների խորհուրդը 10 օրվա ընթացքում կքննարկի թեկնածուների տվյալները և կհրապարակի հաստատված թեկնածուների ցուցակը»:
Իրանում նախագահական ընտրությունները տեղի կունենան հունիսի 18-ին:


 Պիտակներ



 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb